ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Դրանք էլ ե՞ն ՊՈԱԿ

Դրանք էլ ե՞ն ՊՈԱԿ
09.12.2016 | 00:36

«Ինչի՞ց եք հաճույք ստանում, այդպես էլ արեք»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին: «Աշխատելուց»,- պատասխանեց նախարարը: Հումորով համեմված այս երկխոսությունը չէր լինի, եթե նախարարը, «Աղբահանության մասին» հայեցակարգը ներկայացնելով, չդիմեր վարչապետին. «Շարունակե՞մ, թե՞ ժամանակի խնայողություն անենք»: Կատակը՝ կատակ, սակայն ներկայացված նախագիծը բավական ծավալուն էր և Հայաստանի համար խիստ անհրաժեշտ:

Ըստ այդմ, նախատեսվում է ամբողջությամբ կանոնակարգել աղբահանության գործընթացը, ինչպես նաև կարգի բերել աղբավայրերը: Ներկայացվածի համաձայն, հնարավոր է 450 աղբավայր փակվի, և գործեն միայն 9-ը: Ի դեպ, այս տեղեկությունը մուտքագրելիս մեր աշխատակիցներից մեկը հարցրեց՝ դրանք էլ ե՞ն ՊՈԱԿ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ